Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հանգիստ գնացեք՝ «ոչ» ասեք, մեղք եք»

«Հանգիստ գնացեք՝ «ոչ» ասեք, մեղք եք»
19.11.2015 | 20:51

Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո» և «Ոչ»-ի «Հարավ» ուղղության մասնակիցները շարունակում են քարոզարշավը Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքում: «Մեր Սահմանադրությամբ այսօր ունենք առաջնային մանդատ ունեցող երկու մարմին՝ նախագահ և խորհրդարան, սա համարվում է պետության հիմքը: Հիմա մեզ ասում են, թե մեկը հանենք, մնա միայն Ազգային ժողովը: Չի կարելի դրան գնալ մի քանի պատճառով»,- ասաց «Ոչ»-ը ներկայացնող Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով պատճառները. «193 երկրներից 126-ում կա երկու առաջնային մանդատ ունեցող մարմին կամ միապետ, ընդ որում՝ զարգացած երկրների մեծ մասն այդտեղ է»: Շարունակելով ներկայացնել հիմնավորումները՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Պատկերացրեք, որ հիմա նախագահ չկա, մենք այդ վիճակն ունեցել ենք 1918 թվականին և 1990-91 թվականներին: Բոլոր այդ շրջաններում մենք ունեցել ենք ռազմական պարտություն, որովհետև, այնուամենայնիվ, նախագահ է պետք: Զինված ուժերի հարց կա, միասնական կամքի հարց կա»: Ինչ վերաբերում է աշխատանքների վերահսկողությանը, որի մասին խոսում են «այո»-ն ներկայացնող քաղաքական գործիչները, Բագրատյանն ասաց, թե դա կապ չունի, դա այսօր էլ կարող է լինել: «Խորհրդարանի ընտրությունները ոչինչ չեն փոխում, ոչ մի հնարավորություն չի փոխվում: Սահմանադրության կարգ ու կանոնը պահպանելու համար պետք է հետևել հիմնականում այն նորմերին, որ կան աշխարհում: Այս սահմանադրության ընդունմամբ բացառվում է իշխանափոխությունը, մի կուսակցության գերակշռությունը դառնում է ակնհայտ և անլուծելի խնդիր: Հանգիստ գնացեք՝ «ոչ» ասեք, մեղք եք, ձեր երեխեքը մեղք են»,-խոսքը եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ